Չստեղծված հիմնադրամ, արդեն հավաքվող կադրեր… . Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Չստեղծված հիմնադրամ, արդեն հավաքվող կադրեր — welcome to Armenian planning.

Պարզվում է՝ հունվարի 1-ից գործարկվելիք Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը իրականացնելուն նախապատրաստվող առողջապահության նախարարությունը… աշխատողներ չունի։

Այո, ճիշտ եք կարդում․ նախարարությունը հայտարարում է մրցույթ գրեթե ամբողջ նախարարություն կազմելու համար՝ հրավիրելով մասնագետների հետևյալ ուղղություններով.

Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատու

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խորհրդատու

Մարկետինգային գործառույթների խորհրդատու

Ֆինանսավորման ապահովման հարցերի խորհրդատու

Իրավական հարցերով խորհրդատու

Կոմունիկացիոն կենտրոնի կառավարման խորհրդատու

Ռիսկերի կառավարման խորհրդատու

ՏՏ նախագծերի կառավարման խորհրդատու

Կոմունիկացիոն կենտրոնի ձևավորման և ներդրման խորհրդատու

Գործառութային նախագծերի կառավարման խորհրդատու

Պայմանագրերի կատարման վերահսկողության խորհրդատու

Ծառայությունների փաթեթի ուսուցման և զարգացման խմբի ղեկավար

Պայմանագրերի դիտարկման և գնահատման խմբի ղեկավար

Ծառայությունների փաթեթի ուսուցման և զարգացման մասնագետ

Պայմանագրերի դիտարկման և գնահատման մասնագետ

Եվ այստեղ շատ բնական հարց է առաջանում․

իսկ ինչո՞վ են զբաղվում նախարարության վարչությունները, ՊԱԳ-ը և մյուս ստորաբաժանումները։

Թե՞ առողջապահության նախարարությունը այլևս զբաղված է չստեղծված ապահովագրական հիմնադրամի համար աշխատակիցներ ընտրելով՝ նախօրոք ձևավորելով ապագա կառույցը։

Հ․Գ․ Սիրելի ՊԱԳ-ի գործընկերներ, եթե աշխատանք եք փնտրում, շտապեք։ Տեմպերը նայելով՝ շուտով դուք էլ կարող եք հայտնվել «կադրային օպտիմալացման» ցանկում…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930