Սրբազանների կալանքի ժամկետի երկարացմանը հարցվածների 56.8 տոկոսը բացասական է վերաբերվում

«Ձեր կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ»՝ Gallup International Association-ի օգոստոսյան հետազոտության այս հարցին ի պատասխան՝ մեր հայրենակիցների 62 տոկոսը նշել է «այո» տարբերակը, 18 տոկոսը՝ «ոչ»։

1101 հարցվածները քաղբանտարկյալների թվում նշել են նաև Բագրատ Սրբազանին՝ 38,5 տոկոս, և Միքայել Սրբազանին՝ 37,8 տոկոս։

Հետազոտության մեկ այլ հարցով էլ պարզվել է, թե ինչ են մտածում մեր քաղաքացիները Բագրատ և Միքայել Սրբազանների կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։

«2025 թհունիսի վերջին ձերբակալվել և կալանավորվել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ Սրբազանը, իսկ օգոստոսին դատարանը որոշում կայացրեց երկարաձգել նրանց կալանքի ժամկետը Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը»՝ հետաքրքրվել է Գելափի հայաստանյան ներկայացուցչությունը։

Կարդացեք նաև

Որոշումը դրական են գնահատել հարցվածների 25 տոկոսը, բացասական՝ 56,8 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 18,1 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս