Դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը. Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, հրատապության կարգով քննվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ միավորված գործերով Սերժ Սարգսյանի համար խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը:

Հայտարարվեց կարճ ընդմիջում, որից հետո նախ քննվեց Սերժ Սարգսյանի գործով բոլոր վարույթները միավորելու հարցը:

Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ, «Դիզելի» վերաբացված գործով դատավոր Խաչիկ Ղազարյանը որոշեց այդ գործը ևս միացնել Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող և ՀՀ 3-րդ նախագահի վերաբերյալ քննվող մյուս վարույթներին:

Կարդացեք նաև

Թվում էր՝ հենց դրանով պայմանավորված էլ այսօր հրատապության կարգով քննվում է Սերժ Սարգսյանի վերաբերյալ խափանման միջոց ընտրելու հարցը, սակայն դատախազությունը փաստորեն բոլոր վարույթներով խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, և սա այսօր այդ առնչությամբ առաջին նիստն է: Մեկ նիստ էլ կրկին խափանման միջոցը փոխելուն առնչվող, տեղի կունենան 14.30-ին: Ըստ տեղեկությունների՝ դատախազությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, թե իբր 3-րդ նախագահը պատրաստվում է լքել երկիրը:

Ընդմիջումից հետո վարույթի քննությունը շարունակվեց ընթացակարգային հարցերի պահպանմամբ՝ մեղադրյալների ինքնությունների իդենտիֆիկացիա, բացարկի հարցեր և այլն:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նկատեց՝ կասկածներ ունեն հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանի անաչառության վերաբերյալ:

Հաջորդիվ անցան խափանման միջոցի հարցի քննությանը. միջնորդությունը քննվեց դռնփակության կարգով. օպերատիվ տվյալներ են հրապարակվելու: Դատական նիստերի դահլիճը ազատեցին բոլոր անձինք, բացառությամբ՝ 3-րդ նախագահի պաշտպանի կողմից վկայակոչված անձանց:

Դատական նիստը կարճ տևեց: Դատական նիստից հետո պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց՝ մեղադրանքի կողմի միջնորդությունը մերժվեց: Սերժ Սարգսյանի վերաբերյալ կիրառվել է գրավ, բացակայության արգելքը մերժվեց:

Ինքը՝ Սերժ Սարգսյանը նկատեց՝ ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս