Այս մրցաշրջանում ես ողջ ուժերս կենտրոնացնում եմ դաշտում: Ստացվում է այնպես, որ թիմակիցներս ինձ են օգնում գոլեր խփել, ես էլ` իրենց: Արդյունքում՝ հաղթանակի հասնելու համար օգնում ենք միմյանց: Շնորհակալ եմ Տուխելին ու թիմակիցներիս, որ օգնում են ինձ ցուցադրել լավագույն կարողություններս:
Mirror-ը հայտնում է, որ Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դևիդ Բեքհեմը հատուկ ակցիա կկազմակերպի ՅՈՒՆԻՍԵՖ բարեգործական ընկերության հետ իր համագործակցության 10-ամյակի առիթով:
«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է Դորտմունդում Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Կրասնոդարի» խաղը (2:1):
Whoscored.com կայքը կազմել է Բունդեսլիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ղազախստանցի բռնցքամարտիկը հաղթել է կանադացուն տեխնիկական նոկաուտով: Մենամարտը տեղի է ունեցել Նյու Յորքում և ավարտվել է տեխնիկական նոկաուտով: 8-րդ ռաունդում Գենադի Գոլովկինը հարվածների շարք է անցկացրել Լեմիեի գլխին և մարմնին: Կանադացին նկատելիորեն «լողացել է», և դատավորը ստիպված է եղել կանգնեցնել մարտը:
«Բարսելոնայի» հարձակվողը հայտարարել է, որ չի լքի Կատալոնիան: «Մենք ակումբի հետ նոր պայմանագրի բանակցությունների պրոցեսում ենք: Ես երկար տարիներով կապված եմ «Բարսելոնայի» հետ, բայց կերկարաձգեմ համաձայնագիրն ավելի երկար ժամկետով: Երկրպագուները չպետք է անհանգստանան»,- հայտարարել է բրազիլացին beIN Sports-ին տված հարցազրույցում:
Իտալական Սերիա Ա-ի 8-րդ տուրում «Ռոման» հաղթեց «Էմպոլիին» (3:1), «Միլանն» արտագնա խաղում ոչ ոքի խաղաց «Տորինոյի» հետ (1:1), իսկ «Ինտերը» ոչ ոքի խաղաց «Յուվենթուսի» հետ (0:0):
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրը բացեց «Ռեալը»` «Լևանտեի» նկատմամբ տարած հաղթանակով (3:0): «Բարսելոնան» ջախջախեց «Ռայո Վալյեկանոյին» (5:2), իսկ «Վալենսիան» հաղթեց «Մալագային» (3:0):
Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն հաղթեց «Ուրալին» (3:2), «Զենիթը» ոչ ոքի խաղաց «Կուբանի» հետ (2:2), իսկ «Սպարտակը» պարտվեց «Լոկոմոտիվին» (1:2):
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հստակ որոշել է, որ խաղադաշտ դուրս չի գա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականների դեմ խաղերում:
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրը մեկնարկեց «Մայնց» – «Բորուսիա» Դորտմունդ խաղով (0:2):
Կայացել է Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրը, որտեղ առաջատար «ԲԿՄԱ»-ն սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Ուրալին»:
ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Տոտենհեմը» ոչ ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ (0:0), «Չելսին» ուժեղ էր «Ասթոն Վիլլայից» (2:0), «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Բորնմուտին« (5:1), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` «Էվերթոնին» (3:0):
Rusfootball.info կայքը մեջբերում է «Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի խոսքերը, ով հայտնել է, որ ելույթ չի ունենալու Հայաստանի հավաքականում:
Իսկ շաբաթվա կեսի հանգստյան օրը ֆուտբոլիստները ստիպված են վաստակել հաղթանակով:
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամփոփել է Գերմանիայի առաջնության «Վերդերի» դեմ խաղը (1:0):
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող և ավագ Ուեյն Ռունին Անգլայի առաջնության «Էվերթոնի» հետ խաղից հետո (3:0) կիսվել է իր տպավորություններով:
Պորտուգալացին բավարաված է «կապույտների» թիմային խաղով և կարգապահությամբ:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչը գտնում է, որ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում իր թիմը զարմացրել է «Տոտենհեմին»:
8-րդ տուրի շաբաթօրյա խաղում բրազիլացի հարձակվողը 4 անգամ գրավեց «Ռայո Վալիեկանոյի» դարպասը:
«Բանանցի» գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն զրուցել է «Սպորտ-Էքսպրես» պարբերականի հետ՝ խոսելով երևանյան ակումբում տեղի ունեցող փոփոխությունների մասին:
«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ «Բազելի» պաշտպան Վալտեր Սամուելը հայտնել է կարիերայի ավարտի մասին:
Յուրգեն Կլոպը խոսք է տվել, որ Դորտմունդի ֆուտբոլիստներին չի տանի Մերսիսայդ: Դե այո, իհարկե:
«Վոլեյբոլիստուհիները ոչ միայն սպորտսմենուհիներ են, այլ նաև կանայք, ուղղակի հիասքանչ կանայք»,- այսպես է բացատրում ակումբը նման տեսահոլովակի ի հայտ գալը:
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Վերդերի» հետ արտագնա խաղից առաջ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գանգատվել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մեծ քանակից:
Պերմի «Ամկարը» շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 17-ին կայանալիք Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը: Նախապատրաստական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մարզվում է անհատական ծրագրով:
«Կապտանռնագույնները» «Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին Վան Պերսիին դիտարկում են որպես գլխավոր թեկնածու` Նեյմարի, Սուարես և Մեսսիի համար համարժեք փոխարինողի դերում:
«Ինչո՞ւ ակումբը հանդես եկավ ինձ աջակցելու մասին հայտարարությունո՞վ: Հնարավոր է, որպեսզի ստիպեն մամուլին լռել: Հնարավոր է, որպեսզի ավարտվեն իմ հրաժարականի հետ կապված սպեկուլյացիաները»,- ասել է Մոուրինիոն:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր խաղի համար ցանկանում է արագացնել հարձակվողի վերականգնումը: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հույս ունի, որ ազգային հավաքականի հարձակվողը կհասցնի վնասվածքից վերականգնվել և կմասնակցի 2018թ. Աշխարհի առաջնության Բրազիլիայի դեմ ընտրական խաղին: Այդ մասին գրում է տեղական մամուլը:
Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության հերթական տուրում մրցակից հարկի տակ 2:0 հաշով հաղթեց «Մայնցին»: Whoscored.com կայքը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանին: