Բաժիններ՝

«Ամենակարևորը արդյունքն է, բայց առանց լավ խաղի Չեմպիոնների լիգայում դրան չես հասնի». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է մտքերով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բենֆիկայի» հետ կայանալիք պատասխան խաղի նախօրեին (առաջին խաղ` 1:0):

«Կադրային իմաստով մենք ավելի շատ պրոբլեմներ ունենք, քան հակառակորդը: Նախորդ ամսում «Բավարիան» կարևոր խաղեր է անցկացրել առանց պաշտպանության կենտրոնի առանցքային ֆուտբոլիստների: Եթե խոսենք կադրային պրոբլեմների մասին, ապա դրանք մեզ մոտ ավելի լուրջ են:

Առաջին խաղի շնորհիվ «Բավարիան» ավելի լավ իմացավ «Բենֆիկային»: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք և ինչպես պետք է խաղանք:

Ես միշտ ասել եմ, որ ամենակարևորը արդյունքն է: Իհարկե, վերաբերմունքը գործին և հոգեբանությունը նույնպես կարևոր են: Առանց լավ խաղի Չեմպիոնների լիգայում հնարավոր չէ հասնել արժանի արդյունքների»,- ասել է կատալոնացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս