Հյումելսի ճակատագիրը պարզ կլինի մինչ Եվրո-2016-ը
Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը, հնարավոր է, ամռանը լքի դորտմունդյան ակումբը: Նրա տեղափոխության շուրջ խոսակցությունները առկա էին նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հյումելսը նշել է, որ իրեն բարդ ընտրություն է սպասվում, և ինքը շատ է ցանկանում արագ որոշում կայացնել:
«Կարծում եմ, որ բոլորը կցանկանան իմանալ որոշմանս մասին մինչ Եվրո-2016-ը: Մտադիր եմ երկարաժամկետ պայմանագիր կնքել և մնալ հաջորդ ակումբում մինչ 31-32 տարեկանը»,- նշել է Հյումելսը:
«Բորուսիայի» հետ Հյումելսի պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան