
Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում է

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց գերմանացի Էլ-Հագ Օմարիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի անդամ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը առաջին մենամարտում պարտվեց սլովակ Մատուս Ստրինսկոյին: Պարտվեց նաև 75 կգ քաշային Արման Հովիկյանը: Քառորդ եզրափակչում հայ մարզիկը զիջեց Հունգարիան ներկայացնող Զոլտան Հարչսային:
Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգա նաև 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: