Բաժիններ՝

Բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհանիսյանը հաղթանակներ են տոնել. վարկանիշային մրցաշար

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:

Ապրիլի 11-ին ռինգ դուրս կգա նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:

Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս