Բաժիններ՝

«Լեսթերն» իրեն տեղ ապահովեց Չեմպիոնների լիգայում

Կլաուդիո Ռանիերիի թիմը դարձավ անհասանելի 5-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի համար:

Կիրակի «Լեսթերը» Ջեյմի Վարդիի դուբլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց «Սանդերլենդին» (2:0), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով պարտվեց «աղվեսների» գլխավոր մրցակից «Տոտենհեմին» (0:3):

Վերջնագծից 6 տուր առաջ «Լեսթերը» 19 միավորով առաջ անցավ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդից» և մրցաշրջանի գլխավոր սենսացիան արդեն չի լքի Չեմպիոնների լիգայի գոտին:

«Լեսթերի» առավելությունը «Տոտենհեմի» նկատմամբ կազմում է 7 միավոր: Հաջորդ տուրում Ռանիերիի թիմը կընդունի «Վեսթ Հեմին»:

Վերջին անգամ «Լեսթերը» եզրափակել է մրցաշրջանը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի առաջին եռյակում 1929 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930