««Մանչեսթեր Յունայթեդը» որպես ակումբ միշտ ավելին կլինի, քան «Տոտենհեմը»». Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Տոտենհեմից» կրած խոշոր պարտությունից հետո համեմատել է այն խնդիրները, ինչն իրենց առջև են դնում 2 ակումբները:
«Եթե կշռենք կշեռքի վրա, մենք դեռևս առջևում ենք: Մարտահրավերը մեծ ակումբում միշտ ավելին է:
Ես ցանկանում էի պայմանագիր ստորագրել «Տոտենհեմի» հետ և Դենիել Լևին գիտի դա: Բայց «Մանչեսթեր Յունայթեդում» մարտահրավերն ավելին էր և այն միշտ պետք է ավելին լինի:
Ներողություն եմ խնդրում «Տոտենհեմից», բայց «Մանչեսթեր Յունայթեդը» որպես ակումբ միշտ ավելին կլինի և բավականին տհաճ է, որ դուք հարցնում եք դրա մասին, որովհետև նրանք հաղթել են 3:0 հաշվով: Այդպես հեշտ է հարցնել, դե ինչ արած, դուք հաճույք եք ստանում ձեզանից: Չեմ կարծում, որ նշանակություն ունի այն, թե ինչպես ենք մենք պարտվել»,- ասել է Լուի Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը