Ավստրիացի բռնցքամարտիկը կծել է հակառակորդին մենամարտի ժամանակ, որից հետո հարված է ստացել պրոմոուտերից
Ավստրիացի բռնցքամարտիկ Աստրիդ Կլիմենտան կծել է սերբ Անդրեյ Պեշիչին Մյունխենում կայացած մենամարտի ժամանակ, որից հետո հարված է ստացել ծնոտին՝ սերբի պրոմոուտեր և նախկին բռնցքամարտիկ Ալեքսանդր Պետկովիչից:
Կլիմենտան 2-րդ ռաունդում կծել է հակառակորդի ականջը: Այդ դրվագից անմիջապես հետո մարտը կանգնեցվել է մրցավարի կողմից: Միջադեպից հետո ռինգ է դուրս եկել ծանրքաշային բռնցքամարտիկ Ալեքսանդր Պետկովիչը և հարված է հասցրել ավստրիացու ծնոտին:
Կարիերայի ընթացքում Պետկովիչը, ով մայիսին կդառնա 36 տարեկան, անցկացրել է 5 մենամարտ, որոնցից 47-ում հաղթել է (25-ը՝ նոկաուտով), 4 անգամ պարտություն է կրել, 4 անգամ մենամարտն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Վերջին մենամարտը նա անցկացրել է 2013թ. մայիսի 11-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը