Բաժիններ՝

«Ես ծեր եմ ծնվել, բայց երիտասարդ կմեռնեմ»

Շվեդիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ֆուտբոլային լարված գրաֆիկի ու դրա հետևանքով՝ իր մարզավիճակի մասին: Զլատանը նշել է, որ բարդ մակարդակով է խաղում՝ անկախ ծանրաբեռնվածությունից: Ըստ Զլատանի՝ ինքը դեռ երբեք այսքան լավ չի խաղացել և այսքան հրաշալի չի զգացել իրեն:

«Ես ծեր եմ ծնվել, բայց երիտասարդ կմեռնեմ: Մենք ունենք այն տարիքը, որքան զգում ենք: Իմ խաղը հիմա ապացուցում է դա: Տարիքը պարզապես թիվ է: Քո երիտասարդությունը դու ես զգում, այլ ոչ՝ թվերը:

Ես խաղում եմ մրցանակների համար: Անգամ փոքր հնարավորություն ունենալու դեպքում մենք անում ենք ամենը մրցանակը նվաճելու համար: Մրցանակներ ուզում են ոչ միայն երկրպագուները, այլև մենք՝ ֆուտբոլիստներս»,- ասել է Զլատանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս