Բաժիններ՝

««ՊՍԺ»-ի դուրս թռնելն իմ մեղքն է». Լորան Բլան

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ անցկացրած խաղում կրած պարտությունից ստացած տպավորություններով (0:1):

«Մենք բավարար էֆեկտիվ չէինք պահերն իրացնելիս: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները` հակառակը, դրանց պահերին ավելի պատասխանատվությամբ էին մոտենում:

Ես ինձ վրա եմ վերցնում Չեմպիոնների լիգայից դուրս թռնելու պատասխանատվությունը: Դա իմ մեղքն է:

Ֆուտբոլիստներ, ինչպես ինձ թվում է, կատարեցին հնարավոր ամեն ինչ: Պետք կլինի մանրամասնորեն անալիզի ենթարկել թիմի խաղը և հետևություններ կատարել»,- ասել է Բլանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս