Բաժիններ՝

Զելենսկին Ուկրաինային հարվածելու մեջ մեղադրվող Բելառուսին ժամանակ է տվել՝ սպառնալով հետևանքներով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Բելառուսի տարածքում՝ սահմանի երկայնքով, տեղադրվել է սարքավորում, որն օգնում է Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարվածներ հասցնել ուրկաինական տարածքին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան չորս նման ռետրանսլյատոր է հայտնաբերել Գոմելի և Բրեստի մարզերում։ Նա պնդում է, որ այդ սարքավորումն օգտագործվել է Ժիտոմիրի, Ռովնոյի և Վոլինի մարզերի, ինչպես նաև էներգետիկայի ու երկաթուղային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ։

Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսը «ժամանակ ունի այդ սարքավորումն ապամոնտաժելու համար», և հավելել է, որ Կիևին հայտնի են բելառուսական այն ձեռնարկությունները, որոնք Ռուսաստանին զենքի բաղադրիչներ և վառելիք են մատակարարում։

Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ հունվար-մայիս ամիսներին Բելառուսից Ռուսաստան բենզինի մատակարարումներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13 անգամ, իսկ դիզելային վառելիքինը՝ երեք անգամ։ «Սա օգնում է Ռուսաստանին հարմարվել ճնշումներին և չի մոտեցնում խաղաղությունը»,— հայտարարել է նա։ Զելենսկին հավելել է, որ Կիևը զգուշացրել է Բելառուսի ղեկավարությանը պատերազմի մեջ երկրի հետագա ներգրավման հնարավոր հետևանքների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930