«Չեմ հրաժարվում խոստումիցս` անցկացնել եթերը կիսավարտիքով, եթե «Լեսթերը» դառնա չեմպիոն». Գարի Լինեկեր
ВВС-ին ռեկորդային վարկանիշեր են սպասվում: ««Լեսթերին» երկրպագելն ուրախության և տանջալից հոգեվարքի խառնուրդ է: Դու այնքան շատ ես ցանկանում, որ նրանք դառնան չեմպիոն, որ նրանց խաղերը դիտելը շատ դժվար է դառնում:
Քանի որ ես ասել եմ, որ եթերը կանցկացնեմ կիսավարտիքով, ապա կպահեմ խոստումս: Իհարկե, երբ ես գրում էի այդ մասին, ես վստահ էի, որ դա չի լինի»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Լինեկերը դեկտեմբերին խոստացել է անցկացնել եթերը կիսավարտիքով, եթե «Լեսթերը» հաղթի ԱՊԼ-ն: Նախկին հարձակվողն աշխատում է ВВС-ի ալիքում:
Լինեկերը «Լեսթերի» սան է: Նա «աղվեսների» կազմում խաղացել է 1978-1985թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը