Բաժիններ՝

Սինիշա Միխայլովիչը հեռացվել է «Միլանից», թիմը կգլխավորի Քրիստիան Բրոկին

Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է փորձարարությունը մարզիչների հետ:
Բեռլուսկոնին և ակումբի նախագահ Ադրիանո Գալիանին երկուշաբթի 3 ժամանոց հանդիպում են անցկացրել Քրիստիան Բրոկիի հետ, ով մարզում է «Միլանի» պրիմավերան:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հանդիպման ժամանակ ղեկավարությունը որոշել է նշանակել Բրոկիին թիմի գլխավոր մարզիչ:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ Սինիշա Միխայլովիչի հեռացման մասին պաշտոնապես կհաղորդվի երեքշաբթի:

Մարտին Բեռլուսկոնին խոստացել էր, որ Միխայլովիչը հաստատ կգլխավորի «Միլանն» Իտալիայի գավաթի եզրափակչում:
Քրիստիան Բրոկին հանդես է եկել «Միլանում» 2001-2008թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս