Բաժիններ՝

«Ինչի՞ համար «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ու մարզիչը պետք է ջանան Գվարդիոլայի համար ապահովել Չեմպիոնների լիգան, եթե նրանց ամռանը հեռացնելու են»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը պատմել է, թե ինչպես է փոխվել մթնոլորտը թիմում Գվարդիոլայի պայմանագրի մասին հայտարարելուց հետո:

«Գվարդիոլայի նշանակման մասին հայտարարությունը քանդեց թիմային ոգին հանդերձարանում: Դա ուղղակի աղետալի սխալ էր: Այո, նրանք լավ արդյունք ցույց տվեցին «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղում, բայց «Սիթին» պետք է հաղթեր Անգլիայի առաջնությունը: Իսկ հիմա նրանց դժվար է դուրս գալ Չեմպիոնների լիգայի գոտի: Անձամբ ես կարծում եմ, որ նրանք չեն լինի առաջին քառյակում:

Ֆուտբոլիստներն ամեն օր կարդում են այն մասին, որ պետք է վաճառվեն: Շատերը նրանցից, ինչպես և մարզիչը, կորցրել են մոտիվացիան: Ես ամեն օր խոսում եմ Տուրեի հետ և գիտեմ, որ դա փաստ է: Հանդերձարանում այլևս չկա լավ աշխատանքային մթնոլորտ:
Ես չեմ կարծում, որ ֆուտբոլիստները թեկուզ մի փոքր հարգանքով վերաբերվեցին այն բանին, ինչպես նշանակվեց Գվարդիոլան, երբ պաշտոնում է դեռևս Պելեգրինին:
Բեգրիրսթայնը հարգանք չցուցաբերեց Պելեգրինիի նկատմամբ: Ֆուտբոլիստները գիտեն, որ ամռանը մեծ փոփոխություններ են սպասվում, և ինչքան էլ որ նրանք լավ հանդես գան, միևնույն է, նրանց կհեռացնեն:

Ինչի՞ համար «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ու մարզիչը պետք է ջանան Գվարդիոլայի համար ապահովել Չեմպիոնների լիգան, եթե նրանց ամռանը հեռացնելու են: Մարդիկ, ովքեր որոշել են այդ հայտարարությունն անել մրցաշրջանի ընթացքում, շատ հիմար են»,- ասել է Սելյուկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս