
Տորեսը վստահ է, որ կարող են հաղթել «Բարսելոնային»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում մադրիդցիները կարող են հաղթել կատալոնական «Բարսելոնային»:
Առաջին խաղում գրանցվեց 2:1 հաշիվը, իսկ Տորեսը գոլից մի փոքր անց հեռացվեց խաղադաշտից;
Սակայն Տորեսը նաև վստահ է, որ երկրորդ անգամ չպետք է հեռացվեր խաղադաշտից:
«Կարող էի նաև չխախտել կանոնները. Դա միակ բանն է, որի համար զղջում եմ: Ուզում էի անել ամենը՝ հաշիվը կրկնապատկելու համար, սակայն վնասեցի թիմին: 11 ֆուտբոլիստներով «Ատլետիկոն» կարող էր «Կամպ Նոուում» հաղթել «Բարսելոնային»,- նշել է Տորեսը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին:
Սիրարփի Աղաբաբյան