Քրիստինե Պետրոսյանը 5–րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
63 կգ քաշային կանանց մրցաշարին մասնակցում էին 10 մարզիկ Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Շվեդիայից, Լեհաստանից:
Պետրոսյանը պոկում վարժությունը սկսեց 90 կգ-ից, այնուհետ կարողացավ բարձրացնել 93 կգ, սակայն անհաջող ստացվեց 95 կգ մոտեցումը (պոկում վարժություն 5-րդ հորիզոնական): Հրում վարժությունը Պետրոսյանը սկսեց 108 կգ, երկրորդում՝ բարձրացրեց 111 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 114 կգ (հրում վարժություն 6-րդ տեղ): Երկրամարտի 207 կգ արդյունքով Քրիստինե Պետրոսյանը գրավեց 5-րդ հորիզոնականը:
Ապրիլի 13-ին 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը կպայքարեն մեդալների համար: