Բաժիններ՝

Բրյուսելում պայթյուններ կազմակերպած ահաբեկիչները հարձակում էին պատրաստել Եվրո-2016-ի մարզադաշտերի վրա

Նախաքննությունը խոստովանական ցուցմունքներ է ստացել Բելգիայում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից:

«Ահաբեկչական խումբը մտադրված է եղել նորից հարձակում կատարել Ֆրանսիայում: Փարիզի գործողությունների նախաքննության առաջընթացից զարմացած, նրանք որոշում են կայացրել՝ հարձակվել Բրյուսելի վրա»,- ասվում է բելգիական դատախազության հայտարարությունում, որը մեջբերում է The Guardian-ը:

Ըստ բրիտանական պարբերականի տվյալների, ահաբեկչության կազմակերպման կասկածանքով կալանավորված Մոհամեդ Աբրինին խոստովանել է, որ ահաբեկիչների հարձակումների երկրորդ նպատակը եղել է Փարիզում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Նախաքննությունը ստուգում է նրա ցուցմունքների ճշմարտացիությունը:
Մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչության արդյունքում զոհվեց 32 մարդ, և ևս 340-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կկայանա Փարիզում, հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս