ՌԴ հակաօդային պաշտպանությունը գիշերը ոչնչացրել է 239 ուկրաինական անօդաչու թռչող սարք
ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների և Ազովի ու Սև ծովերի ջրերում ուկրաինական 239 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի շրջանների, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Ադիգեայի Հանրապետության, Սև ծովի և ջրային տարածքների վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 239 տիպի անօդաչու թռչող սարքեր։

