Բաժիններ՝

Ջոկովիչի ռեստորանների ցանցն ընդլայնվում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կնոջ՝ Ելենայի հետ համատեղ առողջ սննդի ռեստորան է ստեղծել Մոնտե Կառլոյում: Անվանի թենիսիստն իր ընկերներին արդեն հյուրընկալել է մոտ ժամանակներս հասարակության լայն շրջանակների հա մար դռները բացող հաստատությունում:

«Eqvita»-ն, ըստ Ջոկովիչի, ավելին է, քան պարզապես լավ ռեստորանը. «Սա գաղափար է ու պատմություն: Ավելի ճիշտ սիրո պատմություն է: Դա ավելի շատ անձնական է սկսած այն պահից, երբ ես ու Ելենան սկսեցինք սիրել միմյանց»:

Ապրիլի 10-ին ռեստորանի առաջին հյուրերն են եղել «Monte-Carlo Rolex Masters» թենիսի մրցաշարի մասնակիցները, այդ թվում՝ աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը: Հատկանշական է, որ Ջոկովիչ ընտանիքը ռեստորանների մեծ ցանց ունի նաև թենիսիստի հայրենիքում՝ Սերբիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս