
Միքի Ռուրկը պլանավորում է ամռանը մենամարտ անցկացնել Եկատերինբուրգում

63-ամյա դերասանը մարզվում է Լոս Անջելեսում և պատրասվում է ռինգ վերադառնալ:
Մենամարտի օրը և Ռուրկի ապագա հակառակորդը դեռ հայտնի չեն: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Ռուրկի մարզումային գործընկերներից մեկը՝ օլիմպիական չեմպիոն Եգոր Մեխոնցևը, ծնունդով Սվերդլովսկի մարզից է, դրա համար դերասանը, որպես մարտն անցկացնելու պոտենցիալ վայր, ընտրել է Եկատերինբուրգը:
Եվս մեկ հայտնի ռուսաստանցի բռնցքամարտիկ՝ Ռուսլան Պրովոդնիկովը, ներկայացնում է Եկատերինբուրգյան «Ратиборец» ակումբը:
Ռուրկը 2014թ. նոյեմբերին՝ 62 տարեկան հասակում, վերադարձավ ռինգ` Մոսկվայում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Էլիոթ Սեյմուրին: Ռուրկը սկսել է զբաղվել բռնցքամարտով 12 տարեկանում: Պրոֆեսիոնալ ռինգում Ռուրկն անցկացրել է 8 մենամարտ, տարել է 6 հաղթանակ (4-ը՝ նոկաուտով), իսկ 2-ում գրանցվել է ոչ-ոքի արդյունքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը