Բաժիններ՝

Լիոնել Մեսսին, տարեկան եկամտի ցուցանիշով, պահպանել է առաջատարի դիրքը

Իսպանական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին տեղն է զբաղեցրել 2015 թվականին ֆուտբոլիստների եկամտի ցուցանիշով՝ վաստակելով 74 մլն եվրո, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ, «Բարսելոնա»-ի խաղացողի եկամուտն ավալացել է 9 միլիոնով: Երկրորդ տեղն զբաղեցնում է Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (67,4 մլն եվրո), երրորդ տեղը «Բարսելոնա»-ի եւս մեկ հարձակվող բրազիլացի Նեյմարը (43,5 մլն եվրո): Այս ցուցանիշով առաջատարների եռյակը չի փոխվում երեք տարի անընդմեջ:

Գումարի մեջ մտնում են խաղացողների աշխատավարձերը՝ հարկային վճարումներից եւ սոցիալական մասհանումներից առաջ, պայմանագրային եւ մյուս հավելավճարները, ինչպես նաեւ գովազդային պայմանագրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930