«Ջանք չենք խնայի լավ պատրաստվելու համար». Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ռուրյան դերբիից հետո զրուցել է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքի հետ: Հենրիխը նշել է, որ ոչ-ոքի արդյունքը թիմին չի բավարարում, շատ գոլային պահեր կային, որ պետք է իրացվեին:
«Երկրորդ խաղակեսում իսկական դերբի էր, շատ ակտիվ խաղ էր, և շատ կային գոլային պահեր: Մենք կարող էինք հաղթել:
Գոհ եմ կատարածս փոխանցումից, այն 24-րդն էր, սակայն ավելի ուրախ կլինեի, որ Եվրոպա լիգայի կարևոր խաղից առաջ հաղթեինք:
«Ջանք չենք խնայի լավ պատրաստվելու համար»,- նշել է Մխիթարյանը:
Սիրարփի Աղաբաբյան