
«Լինել «Ատլետիկոն»` նշանակում է՝ երբեք չհանձնվել». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արտահայտվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ կայանալիք պատասխան հանդիպման կապակցությամբ:
«Լինել «Ատլետիկոն»` նշանակում է՝ լինել կայուն, պատրաստ մրցակցության, պայքարել և երբեք չհանձնվել: Մենք հասկանում ենք, որ կան մեզանից ուժեղ թիմեր: Բայց գիտենք նաև, որ կարող ենք մրցակցել «Բարսելոնայի» հետ:
Մենք աշխատում ենք գտնել տարբերակներ, որոնք թույլ կտան հաղթել «Բարսելոնային»:
Խաղը պարուրված է ֆանտաստիկ մթնոլորտով, բայց չեմ կարծում, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին դա կզարմացնի: Նրանք սովոր են դրան:
Առանց Տորեսի՝ խաղի շատ տարբերակներ կան: Կարելի է օգտագործել Վիետոյին, Կարասկոյին կամ Գրիզմանին»,- իր մտքերով է կիսվել արգենտինացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը