Իսպանական և անգլիական մամուլը վերջին օրերին քննարկում է այն հարցը, որ Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում Լոնդոնի «Չելսիի» հետ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի շուրջ։
Իսպանացի թենիսիստը մեկնաբանել է Բազելի մրցաշարում Ռոջեր Ֆեդերերի կողմից կրած պարտությունը:
«Բոկա Խունիորսը» ևս մեկ անգամ ժամանակից շուտ դարձավ Արգենտինայի չեմպիոն՝ Արգենտինայի առաջնության 29-րդ տուրում «Տիգրեի» նկատմամբ տոնած 1:0 հաշվով հաղթանակից հետո: Հաղթական գնդակը 42-րդ րոպեին խփել է Ֆաբիան Մոնցոն:
Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Ուֆային» (2:0), իսկ «Զենիթը» ոչ ոքի խաղաց «Մորդովիայի» հետ (0:0):
Իսպանական Պրիմերայի 10-րդ տուրում «Ատլետիկոն» ոչ ոքի խաղաց «Դեպորտիվոյի» հետ (1:1), «Ռեալը» ուժեղ էր «Լաս-Պալմասից» (3:1), իսկ «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Խետաֆեին» (2:0):
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Բավարիան» իր առաջին ոչ ոքին խաղաց «Այնտրախտի» հետ (0:0), դորտմունդյան «Բորուսիան» արտագնա խաղում հաղթեց «Վերդերին» (3:1), իսկ «Շալկե-04»-ը ոչ ոքի խաղաց «Ինգոլշտադի» հետ (1:1):
Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Լիվերպուլին» (1:3), «Արսենալը» արտագնա խաղում հաղթեց «Սուոնսիին (3:0), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Կրիստալ Փելեսի» հետ (0:0):
Իտալիայի առաջնության 11-րդ տուրում թուրինյան դերբիում «Յուվենթուսը» հաղթեց «Տորինոյին» (2:1), «Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային» (1:0), իսկ «Ֆիորենտինան»` «Ֆրոզինոնեին» (4:1):
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կիսվել է Իտալիայի առաջնության «Տորինոյի» հետ խաղից ստացած իր տպավորություններով:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» հետ խաղը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանություններ է արել «Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է «Կրիստալ Փելեսի» հետ անցկացրած գոլազուրկ հանդիպումը:
WТА մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերից հետո որոշվեց, թե վարկանիշային աղյուսակում ինչ տեղեր են զբաղեցրել մոլորակի ուժեղագույն 4 թենիսիստուհիները:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ամփոփել է Իսպանիայի առաջնության «Լաս-Պամլասի» հետ խաղը:
«Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարճ մեկնաբանել է խաղի արդյունքը, որում իր թիմը 1:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:
Վերջին շրջանում իսպանական մամուլը գրում է, որ ամերիկյան «Նյու-Յորք Սիթիի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան կարող է ձմռանը վերադառնալ հայրենիք:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի երազանքի թիմը, որտեղ ընդգրկվել է 5 ֆուտբոլիստ:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել մերսիսայդյան ակումբում մարզչի փոփոխության մասին:
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Leqiupe»-ի հետ զրույցում ասել է, թե ցանկանում է ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլ հեղինակել, քան Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ մադրիդցիները կարող են հետաքրքրություն ցուցաբերել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի նկատմամբ:
Գերմանացի մասնագետը նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ կատակով խոսել է «Չելսիի» գլխավոր մարզչի մասին:
Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:
Նշվում է, որ հարձակվողի ձեռքբերման նախաձեռնությունը պատկանում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և «ԲԿՄԱ»-ն հասել են սկզբունքային համաձայնության Ռուսաստանի հավաքականում Սլուցկու հետագա աշխատանքի հարցում:
AS գործակալությունը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» 20 հազարից ավելի երկրպագուներ հայտարարել են, որ ԲԱՏԷ-ի հետ խաղի ժամանակ ծրագրում են պարզել Կատալոնիայի դրոշը:
Հանդիպման 28-րդ և 51-րդ րոպեներին գոլի հեղինակ է դարձել հայ հարձակվող Դավիթ Արշակյանը: Նա գոլերի քանակը հասցրեց 25-ի և մեկ գնդակով է զիջում ռմբարկուական մրցավազքի առաջատարին:
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բավարիան» չկարողացավ հաղթել «Այնտրախտին»: Այսպիսով մյունհենյան ակումբը առաջին անգամ միավորներ կորցրեց Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում:
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կազմել է իր երազանքների թիմը: Հետաքրքրական է, որ նա այդ թիմում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» որևէ ֆուտբոլիստի։ Պատճառը, թերևս, այն է, որ Ֆաբրեգասը կատալոնական «Բարսելոնայի» սան է:
ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստում քննարկվել է «Շիրակ» թիմի մարզիչ Արարատ Հարությունյանի հարցը, ով, մտնելով մրցավարական սենյակ, մրցավարներին հայհոյել էր:
Մյունհենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է պահպանել համառ լռություն գերմանական գրանդում իր ապագայի մասին: Թիմի երկրպագուներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին շատ է հետաքրքրում հարցն այն մասին, թե արդյո՞ք իսպանացի մասնագետը կերկարաձգի պայմանգիրը «Բավարիայի» հետ: