
«Մարդիկ չե՞ն հասկանում, որ «Բարսելոնայում» ավելի որակյալ ֆուտբոլիստներ են խաղում». Մանուել Պելեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «ՊՍԺ»-ի դեմ անցկացրած պատասխան խաղում տարած հաղթանակից ստացած տպավորություններով (1:0):
«Ես շատ գոհ եմ: Ոչ միայն հաղթանակի և հաջորդ ռաունդ դուրս գալու համար: Մենք հաղթեցինք այն ոճով, որով ուզում էինք: Մենք չէինք մտածում անարդյունավետ ոչ ոքիի մասին և հենց խաղի սկզբից աշխատում էինք հաղթել «ՊՍԺ»-ին:
Դե Բրույնեն կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Մենք արժանի էինք հաղթանակի:
Ես երբեք չեմ հասկացել քննադատությունը ակումբի հասցեին: Իմ առաջին մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Բավարիային» և պարտվեց «Բարսելոնային»: Երկրորդ մրցաշրջանում մենք նորից հաղթեցինք «Բավարիային» և նորից պարտվեցինք «Բարսելոնային»:
Այս տարի մենք հաղթեցինք խմբում և հաղթահարեցինք «ՊՍԺ»-ին: Մարդիկ չե՞ն հասկանում, որ «Բարսելոնան» ուղղակի ավելի որակյալ ֆուտբոլիստներ ունի»,- ասել է Պելեգրինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը