Ռուսաստանի ճամբարներից մեկում տղամարդու հարձակման հետևանքով 13 երեխա է տուժել
Ռուսաստանի Տուվայի Հանրապետությունում գտնվող մանկական ճամբարում 25-ամյա տղամարդու հարձակման հետևանքով տուժել է 13 երեխա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ տղամարդը գիշերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ներխուժել է ճամբարի տարածք, վնասվածքներ հասցրել մի շարք երեխաների և կոտրել կահույք։
Հանցագործին վնասազերծել են ճամբարի աշխատակիցները և հանձնել ոստիկանությանը:

