WSJ. ԱՄՆ-ն ու Կատարը մշակում են իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվների սառեցումը չեղարկելու ծրագիր
ԱՄՆ-ն և Կատարը մշակում են իրանական ակտիվների մի մասի սառեցումը չեղարկելու ծրագիր, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Խոսքը մոտ 6 միլիարդ դոլարի մասին է, որը պահվում է Կատարում։ Սառեցման չեղարկումից հետո նախատեսվում է այդ միջոցները տրամադրել Թեհրանին «հումանիտար նպատակներով», ինչպիսիք են սննդամթերքի և դեղորայքի գնումը։
Եթե ծրագիրը հաջողվի, ապա այն հնարավոր կլինի տարածել նաև իրանական այլ սառեցված ակտիվների վրա, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 100 միլիարդ դոլարը։

