Թուրքիան Եվրոպայի ամենաէժան երկրների շարքում է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է 2025-ի «Գնողունակության համարժեքության և տնային տնտեսությունների վերջնական սպառողական ծախսերի» մասին տվյալներ: Ըստ այդմ՝ Թուրքիան ընդհանուր ինդեքսով դասվել է եվրոպական «էժան» երկրների շարքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուսումնասիրությունն իրականացվել է 36 երկրի շրջանակում, որոնց թվում են ԵՄ 27 անդամ պետություն, «Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի» (EFTA) 3 երկիր (Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա) և ԵՄ անդամակցության 6 թեկնածու երկիր (այդ թվում՝ Թուրքիան):

Ըստ այդմ՝ սպառողական ապրանքների և ծառայությունների գների մակարդակով Եվրոպայում ամենաթանկ երկիր է ճանաչվել Իսլանդիան (174 ինդեքսով), իսկ ամենաէժանը՝ Հյուսիսային Մակեդոնիան (55 ինդեքսով):

Թուրքիայի գների մակարդակի միջին ինդեքսը կազմել է 60, մինչդեռ եվրոպական միջինը 100 է։ Սա նշանակում է, որ այն ապրանքների ու ծառայությունների զամբյուղը, որը Եվրոպայում հնարավոր է գնել 100 եվրոյով, Թուրքիայում հնարավոր է ձեռք բերել 60 եվրոյին համարժեք թուրքական արժույթով՝ լիրայով:

Չնայած ընդհանուր ցածր գներին՝ որոշ ոլորտներում Թուրքիան զգալիորեն գերազանցել է եվրոպական միջին ցուցանիշը: Մասնավորապես՝ անձնական տրանսպորտային միջոցների գնողունակության ինդեքսը կազմել է 156, իսկ տեղեկատվական ու հաղորդակցության սարքավորումներինը՝ 118:

Փոխարենը, եվրոպական գների միջինացված ինդեքսից ցածր են մնացել ալկոհոլն ու ծխախոտը (59), հագուստը (62), սնունդն ու ոչ ալկոհոլային խմիչքները (77), ինչպես նաև ռեստորաններն ու հյուրանոցները (78):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930