Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու մեկամյակը:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին, տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը, որտեղ «Գանձասար-Կապանը» կընդունի Մոնտենեգրոյի «Մլադոստին»:
Ռուս մասնագետն անգլիական ակումբի մարզչի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել:
«Մենք առավելություն ունենք, բայց մեր հաղթանակը երաշխավորված չէ: Մեզ համար ավելի ձեռնտու կլիներ, որ առաջին խաղը Հայաստանում խաղայինք»,- նշում է Դեյան Վուկիչևիչը:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Պաշտոնապես Մեսսիի և կատալոնական ակումբի միջև գործարքի մասին կհայտարարվի հուլիսի 15-ին, երբ արգենտինացին կվերադառնա արձակուրդից: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մեսսին համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ մինչև 2022թ. հունիսի 30-ը:
Կուզնյա-Ռացիբորսկայա քաղաքի իշխանությունները գլխավոր բնակելի շրջաններից մեկում «Բավարիայի» հարձակվողի պատվին փողոց կանվանակոչեն: Մինչ այս փողոցը կրում էր կոմունիստական ռեժիմի հերոսներից մեկի՝ գեներալ Կարոլ Շվերչևսկու անունը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արտահայտվել է իր փիլիսոփայության և անգլիական ֆուտբոլի մասին:
Ինչպես հաղորդում է Football Italia-ը, «Ինտերը» հերթական անգամ մերժեց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կիսապաշտպան Իվան Պերիշիչի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Մանկունյանցիները պատրաստ են եղել կիսապաշտպանի համար վճարել 45 մլն եվրո: Իր հերթին՝ միլանյան ակումբն ուզում է 28-ամյա խորվաթի համար ստանալ 50-55 մլն եվրո:
Թուրքիայի չեմպիոնները հայտարարեցին պորտուգալացի պաշտպանի տրանսֆերի մասին: Պեպեն միացավ «Բեշիկթաշին» ազատ գործակալի կարգավիճակում: Համաձայնագրի ժամկետների և պորտուգալացու աշխատավարձի մասին չի հաղորդվում: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ֆուտբոլիստը թուրքական ակումբից պահանջել է 10 մլն եվրո 2 տարվա համար:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին չի ընդգրկվել թիմի կազմի մեջ, որը մեկնում է Ամերիկա: Ըստ աղբյուրի տվյալների՝ դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ 31-ամյա հարձակվողը պայմանագիր կստորագրի «Էվերթոնի» հետ: Ռունին կտեղափոխվի «Էվերթոն» անվճար, բայց նրանք կշարունակեն վճարել ֆուտբոլիստին մեծ աշխատավարձ՝ շաբաթական մոտ 250 հազար ֆունտի չափով:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ին:
«Խնդիրն այն է, որ բոլորը կարծում են, որ Լյուքսեմբուրգում մենք չենք խաղում ֆուտբոլ: Բայց մենք հավատում ենք մեզ և մեր որակներին»,- նշում է Ալեքսանդրը 168.am-ի հետ զրույցում:
Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մեկ տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Մանչեսթերյան ակումբի լրագրողները նկատել են, որ երկրպագուները շատ են սիրում հայ ֆուտբոլիստին: Թվիթերում անցկացվել է հարցում՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են երկրպագուներն այդքան շատ սիրում թիմի հայ կիսապաշտպանին:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին՝ անվանելով նրան աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ավագը Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո զրուցել է մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, Ռոնալդուն հավաստիացրել է Պերեսին, որ չի պատրաստվում հեռանալ թիմից:
«Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ առաջակը: Ավելի վաղ տեղեկություն հայտնվեց, որ, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա տեղափոխվել այլ ակումբ, ապա թուրինցիները պատրաստ կլինեն բանակցություններ վարել: Սակայն 30-ամյա Բոնուչին ցանկություն է հայտնել մնալու Իտալիայի չեմպիոնների կազմում:
Երկուշաբթի առավոտյան ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ավարտել է իր արձակուրդը և վերադարձել է թիմի տրամադրության տակ: Նախամրցաշրջանային մարզումները փարիզյան ակումբը սկսել է երեքշաբթի, սակայն Վերատին դեռ չի պատրաստվում միանալ թիմին և աշխատում է անձնական ֆիթնես-մարզչի հետ:
«Ասթոն Վիլլայի» նորեկ Ջոն Թերրին խոստովանել է, որ իրեն արդեն շատ տարիներ է դուր գալիս այդ ակումբը:
«Միլանը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով, ֆուտբոլիստը հանդիսանում է «Միլանի» տրանսֆերային նպատակը:
Կոնֆեդերացիաների գավաթում հաղթեց Գերմանիայի հավաքականը: Այս մրցաշարում գերմանացիների հիմնական դարպասապահը Մարկ-Անդրե Տեր Շտեգենն էր:
Ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը փոխել է ակումբային գրանցումը: Հայազգի ֆուտբոլիստը հանդես կգա Արգենտինայի «Նյուքասլ Օլդ Բոյզում»: Նախորդ մրցաշրջանում Մաուրոն հանդես էր գալիս արգենտինական մեկ այլ ակումբում՝ «Տեմպերլեյում»:
«Советский спорт»-ը գրում է, որ լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան ցանկություն է հայտնել դառնալ Ռուսաստանի քաղաքացի:
Իր կարիերայի ընթացքում Դի Մարիան հասցրել է խաղալ Եվրոպայի բոլոր թոփ առաջնություններում, բացի գերմանականից և իտալականից: 2010 թվականին նա «Բենֆիկայից» տեղափոխվեց «Ռեալ», որի կազմում անցկացրեց 4 մրցաշրջան: 2014 թվականին արգենտինացին հնգամյա պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց հեռացավ այնտեղից 1 տարի անց և տեղափոխվեց ՊՍԺ:
Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մեկ տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքն առաջարկում է վերհիշել Մխիթարյանի մեկ տարին ակումբում՝ նշելով, որ իրենց հայ կիսապաշտպանը պարբերաբար մրցանակներ նվաճեց լավագույն գոլերի համար, ինչպես նաև խփեց մրցաշրջանի լավագույն գոլը՝ կարիճ հարվածով: Ըստ կայքի՝ Մխիթարյանն ակումբում արդեն իսկ պատմություն է կերտել՝ Եվրոպա լիգայի 5 արտագնա խաղերում դառնալով գոլերի հեղինակ:
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Փարիզցիներն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Կոուտինիոյի նկատմամբ և պատրաստ են բանակցություններ վարել նրա հետ:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոսել է իսպանական Sport-ի հետ իր կարիերայի, կատալոնական ակումբում հարմարվելու և ֆուտբոլային գաղափարախոսության մասին:
«Միլանը» մոտ օրերս որոշիչ բանակցություններ կվարի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ:
«ԱԱ-1990-ի եզրափակչում գերմանացիներից կրած պարտությունից հետո Լինեկերն արտասանել էր մի արտահայտություն, որը դարձավ թևավոր. «Ֆուտբոլը պարզ խաղ է: 22 մարդ 90 րոպե գնդակ են տշում, իսկ վերջում հաղթում են գերմանացիները»:
«Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կշարունակի կարիերան «Արսենալում»: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Տրանսֆերի մասին տեղեկությունը միաժամանակ և իրարից անկախ հաստատել են ВВС-ի լրագրող Դեյլ Օ’Դոնելը և CalcioMercato-ն:
«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը պատրաստ է հանդիպել ակումբի ղեկավարության հետ Լոնդոնում հաջորդ շաբաթ: Նա պլանավորում է հաղորդել նրանց «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին: