Բաժիններ՝

«Բարսելոնայի» նախագահն անձամբ կզբաղվի Վերատիի տրանսֆերով

Երկուշաբթի առավոտյան ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ավարտել է իր արձակուրդը և վերադարձել է թիմի տրամադրության տակ: Նախամրցաշրջանային մարզումները փարիզյան ակումբը սկսել է երեքշաբթի, սակայն Վերատին դեռ չի պատրաստվում միանալ թիմին և աշխատում է անձնական ֆիթնես-մարզչի հետ:

Հաղորդվում է, որ իտալացին մոտ օրերը պատրասրվում է քննարկել իր տրանսֆերը դեպի «Բարսելոնա»՝ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ: Կապված բազմաթիվ պրոբլեմների և դժվարությունների հետ՝ «Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն որոշել է իր ձեռքը վերցնել գործը և անձամբ անցկացնել տվյալ օպերացիան: Նրա առաջին քայլերից մեկը, ըստ աղբյուրի տեղեկության, կլինի Ալ-Խելաիֆիի հետ բանակցությունները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս