Բաժիններ՝

ԱՄՆ և Չինաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել ԱԽՏԽ գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցը։ Նա այս մասին գրել է իր «Truth Social» սոցիալական հարթակում։

Թրամփի խոսքով՝ կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր՝ առևտրային հարաբերություններ, ֆենտանիլի դեմ պայքար, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցում, ինչպես նաև TikTok գործարքի հաստատում։

«Մենք պայմանավորվեցինք նախագահ Սիի հետ, որ կհանդիպենք Հարավային Կորեայում կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին։ Ես կայցելեմ Չինաստան հաջորդ տարվա սկզբին, իսկ նախագահ Սին նույնպես կայցելի Միացյալ Նահանգներ համապատասխան պահին»,– գրել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ կողմերը նախատեսում են շարունակել կապը հեռախոսային ձևաչափով և անհամբեր սպասում են ԱԽՏԽ-ում նոր հանդիպմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930