Բաժիններ՝

Ռոնալդուն հայտնել է Պերեսին, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պլանավորում լքել «Ռեալը»:

Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ավագը Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո զրուցել է մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, Ռոնալդուն հավաստիացրել է Պերեսին, որ չի պատրաստվում հեռանալ թիմից:

«Ընկերներիս հետ ընթրելիս ես միայն ասել եմ, որ ինձ վրդովեցնում է այս իրավիճակը, որ ինձ վիրավորում է նման վերաբերունքը. ինձ վերաբերվում են՝ ինչպես հանցագործի, չնայած ես միշտ կատարել եմ իմ հարկային պարտավորությունները՝ ինչպես Անգլիայում, այնպես էլ՝ Իսպանիայում: Ես երբեք չեմ ասել, որ ուզում եմ հեռանալ «Ռեալից»,- հայտարարել է Ռոնալդուն Պերեսի հետ հեռախոսային զրույցի ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս