
Լեհաստանում փողոց կանվանակոչեն «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պատվին

Դա արդեն ինչ-որ կիսանդրի չէ:
Կուզնյա-Ռացիբորսկայա քաղաքի իշխանությունները գլխավոր բնակելի շրջաններից մեկում «Բավարիայի» հարձակվողի պատվին փողոց կանվանակոչեն: Մինչ այս փողոցը կրում էր կոմունիստական ռեժիմի հերոսներից մեկի՝ գեներալ Կարոլ Շվերչևսկու անունը:
Ռոբերտ Լևանդովսկին 6 տարի անընդմեջ ճանաչվել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ:
2016-17թթ. մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 47 խաղ և խփել է 43 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը