
«Բարսելոնան» Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարի հուլիսի 15-ին

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Պաշտոնապես Մեսսիի և կատալոնական ակումբի միջև գործարքի մասին կհայտարարվի հուլիսի 15-ին, երբ արգենտինացին կվերադառնա արձակուրդից: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մեսսին համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ մինչև 2022թ. հունիսի 30-ը:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեոն մեկ մրցաշրջանի համար կստանա մոտ 30 մլն եվրո: Արգենտինացու գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018թ. հունիսի 30-ը:
Մեսսիի դեբյուտը «Բարսելոնայի» կազմում տեղի է ունեցել 2004 թվականին: Նա անցկացրել է 583 խաղ և խփել է 507 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը