
««Հալլ Սիթին» մեկ նպատակ ունի. վերադառնալ ԱՊԼ». Լեոնիդ Սլուցկի

Ռուս մասնագետն անգլիական ակումբի մարզչի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել:
«Մենք հիմա երկու նպատակ ունենք. պահպանել կազմը և մի քանի ֆուտբոլիստների վերցնել վարձավճարով, քանի որ մենք մի քանի ազատ դիրքեր ունենք, այդ թվում՝ կենրոնական պաշտպանի: Հնարավոր է՝ մենք վարձակալական հիմունքներով ֆուտբոլիստներ կհրավիրենք «Չելսիից», այժմ բանակցություններ ենք վարում: Հաջորդ ինֆորմացիան կարող է հայտնել մյուս շաբաթ՝ Պորտուգալիայի մեկնելուց առաջ:
Մեր առջև բարդ խնդիրներ կան Չեմպիոնշիփում: Եվ այդ խնդիները ոչ միայն իմ առջև են, այլ նաև ֆուտբոլիստների, ակումբի և սեփականատերերի: Բայց ես հուսով եմ, որ մեզ լավ մրցաշրջան է սպասվում: Իհարկե, մենք բոլորս մեկ նպատակ ունենք՝ վերադառնալ Պրեմիեր Լիգա»,- Սլուցկիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Սլուցկին գլխավորեց «Հալլ Սիթին» հունիսի 9-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը