«Ինտերը» պատրաստ է գնել Դի Մարիային ՊՍԺ-ից 50 մլն եվրոյով
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Ինտերը» պատրաստ է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի համար առաջարկել մոտ 50 մլն, ներառյալ՝ տարբեր բոնուսներ: Հաղորդվում է, որ նրա աշխատավարձը միլանյան ակումբում կկազմի 7.5 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարվա համար: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է թիմի նոր գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին:
Իր կարիերայի ընթացքում Դի Մարիան հասցրել է խաղալ Եվրոպայի բոլոր թոփ առաջնություններում, բացի գերմանականից և իտալականից: 2010 թվականին նա «Բենֆիկայից» տեղափոխվեց «Ռեալ», որի կազմում անցկացրեց 4 մրցաշրջան: 2014 թվականին արգենտինացին հնգամյա պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց հեռացավ այնտեղից 1 տարի անց և տեղափոխվեց ՊՍԺ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը