Բաժիններ՝

«Առաջին խաղից հետո ոչ ոք չի մտածում, որ հեշտ է լինելու». Դեյան Վուկիչևիչը՝ «Գանձասար-Կապանի» հետ խաղի մասին

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին, տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը, որտեղ  «Գանձասար-Կապանը» կընդունի  Մոնտենեգրոյի «Մլադոստին»:

Առաջին խաղում հյուընկալվելիս հայկական թիմը պարտվել էր 1:0 հաշվով, իսկ մրցակիցը հաջողության էր հասել 11-մետրանոց հարվածի շնորհիվ:

«Մլադոստիի» գլխավոր մարզիչ Դեյան Վուկիչևիչը նշում է, որ իրենց թիմին բարդ խաղ է սպասվում: Ըստ Մոնտենեգրոն ներկայացնող թիմի գլխավոր մարզչի՝ հայկական թիմի ֆուտբոլիստները լավ խաղ են անցկացրել: Վուկիչևիչը նշում է նաև այն ֆուտբոլիստների համարները, ովքեր ամենից շատ են տպավորել իրեն՝  7 (Ռաֆայել Ղազարյան), 8 (Սարգիս Շահինյան), 9 (Քրիստիան Մադիանգու), 10 (Վալմերսոն), 11 (Լուբամբո Մուսոնդա), 13 (Դամիր Մեմովիչ), 18 (Հայկ Իշխանյան), 28 (Կլաուդիր Մարինի Ջունիոր) :

«Առաջին խաղում հաղթեցինք՝ լավ խաղալով երկրորդ խաղակեսում:  Չենք պաշտպանվելու, մտադիր ենք գոլ խփել, քանի որ այդ նպատակով ենք եկել:

Կարդացեք նաև

Մենք առավելություն ունենք, բայց մեր հաղթանակը երաշխավորված չէ: Մեզ համար ավելի ձեռնտու կլիներ, որ առաջին խաղը Հայաստանում խաղայինք»,- նշում է Դեյան Վուկիչևիչը:

Դեյան Վուկիչևիչի կարծիքով՝ խաղը լարված է լինելու մինչև վերջին րոպեն: Նրա խոսքով՝ ֆուտոլիստները դաշտում են ապացուցում իրենց կարողությունները:

Խոսելով հայկական թիմի մասին՝ Դեյան Վուկիչևիչը նշում է, որ այստեղ հավաքված են լավ ֆուտբոլիստներ:

«Մեր դաշտում անգամ նրանք ապացուցեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ: Առաջին խաղից հետո ոչ ոք չի մտածում, որ հետ է լինելու»:

Դեյան Վուկիչևիչը հույս ունի, որ իր թիմն ավելի լավ տեսք կունենա պատասխան խաղում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս