
«Միլանը» Ջանլուիջի Դոնարումային կառաջարկի 50 մլն եվրո՝ 5 տարվա համար

Առաջարկ, որից գրեթե հնարավոր չէ հրաժարվել:
«Միլանը» մոտ օրերս որոշիչ բանակցություններ կվարի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկության՝ «ռոսոներները» դարպասապահին կառաջարկեն 5-ամյա պայմանագիր, որի ընթացքում նա կստանա 50 մլն եվրո: Համաձայնագրում կներառվի հրաժարագնի մասին կետ, բայց դրա չափը կորոշվի բանակցությունների ժամանակ:
2016-17թթ. մրցաշրջանում Դոնարուման անցկացրել է 41 պաշտոնական խաղ, որոնցից 12-ում գնդակ բաց չի թողել:
Հունիսի սկզբին Ջիջին հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ «Ռեալ» տեղափոխվելու համար, սակայն հետո փոխել էր որոշումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը