Բաժիններ՝

Լեոնարդո Բոնուչին հրաժարվել է «Բարսելոնա» տեղափոխվել

Ինչպես հաղորդում է TMW-ն, «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ առաջակը: Ավելի վաղ տեղեկություն հայտնվեց, որ, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա տեղափոխվել այլ ակումբ, ապա թուրինցիները պատրաստ կլինեն բանակցություններ վարել: Սակայն 30-ամյա Բոնուչին ցանկություն է հայտնել մնալու Իտալիայի չեմպիոնների կազմում:

Բոնուչիի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Պաշտպանի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: 2016-17թթ. մրցաշրջանում Բոնուչին «Յուվենթուսի» կազմում անցկացրել է 29 խաղ և խփել է 3 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս