Բաժիններ՝

«Ես վախենում կամ ամաչում էի խոսել նրանց հետո, չէի ուզում սխալ տպավորություն թողնել». Նեյմարը՝ Մեսսիի և Ինիեստայի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոսել է իսպանական Sport-ի հետ իր կարիերայի, կատալոնական ակումբում հարմարվելու և ֆուտբոլային գաղափարախոսության մասին:

Ֆուտբոլում հաջողությունների հասնելու համար, ըստ Նեյմարի՝ պետք է կենտրոնանալ ֆուտբոլի վրա, անընդհատ մարզվել, գտնել ճիշտ մոտիվացիա: Ըստ ֆուտբոլիստի՝ եթե դու դժբախտ եղար կյանքում, դժբախտ կլինես նաև դաշտում: Պետք է վայելել կյանքը և ապրել այն լիարժեք: Նեյմարը նշել է, որ իր համար կատալոնական ակումբ տեղափոխվելը խելահեղ է ստացվել, և առաջին ամիսներին չի կարողացել կենտրոնանալ, քանի որ մի կողմում նստած է եղել Մեսսին, մյուս կողմում՝ Չավին, մյուսում՝ Պիկեն:

«Կարծես playstation-ի խաղ լիներ: Խաղալիս ես ընտրում էի Մեսսիին կամ Ինիեստային, իսկ հիմա խաղում եմ նրանց հետ: Ես վախենում կամ ամաչում էի խոսել նրանց հետո, չէի ուզում սխալ տպավորություն թողնել»,- նշել է Նեյմարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս