Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ «ԼԱ Գալաքսի»-ի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ին:

MLS-ի հերթական տուրում «ՌՍԼ»-ն արտագնա խաղում խոշոր՝ 2:6 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Գալաքսի»-ին: Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր: 62-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 71-րդ րոպեին փոխարինվել:

Արևմտյան գոտում 20 խաղից հետո 20 միավորով «ՌՍԼ»-ը 9-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31