Բաժիններ՝

«Մեր տղաները պայքարելու են մինչև սուլիչ: Մենք պատրաստ ենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես». Աշոտ Բարսեղյան

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին, տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը, որտեղ  «Գանձասար-Կապանը» կընդունի  Մոնտենեգրոյի «Մլադոստին»:

Առաջին խաղում հյուընկալվելիս հայկական թիմը պարտվել էր 1:0 հաշվով, իսկ մրցակիցը հաջողության էր հասել 11-մետրանոց հարվածի շնորհիվ:

Հայկական թիմն ունի հնարավորություն՝ դուրս գալ հաջորդ փուլ: Այսպես են մտածում երկու թիմերի մարզիչները, ովքեր խաղից առաջ խոսել են սպասվելիք խաղի մասին:

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նշում է, որ առաջին խաղում իրենք գրեթե ծանոթ չէին մրցակցին, քանի որ թիմն ուներ 7-8 նոր ֆուտբոլիստներ:

Կարդացեք նաև

«Առաջին խաղակեսը լավ անցկացրինք, առավելություն ունեինք: 2-րդ խաղակեսում նշանակվեց 11-մետրանոց: Շատերը դա անհեթեթ են համարում:

Միանշանակ խաղացել ենք լավ, սակայն պետք է նշել, որ մրցակիցը շատ լավ պահեր ուներ»,- նշում է Աշոտ Բարսեղյանը:

Աշոտ Բասեղյանը նշում է, որ հաջորդ դուրս գալու շանսերը շատ մեծ են:

«Չնայած նրան, որ մրցակիցը կեղտոտ ֆուտբոլ է խաղում (խոսքը Մուսոնդային պարբերաբար հարվածելու մասին է.- Ս.Ա.) մեր ֆուտբոլիստն իրեն պահեց տղայի նման:

Եթե դրսում գոլ խփեինք, շանսերն ավելի մեծ կլինեին: Հիմա մենք պետք է գոլ խփենք, ինչպես նաև ուշադրություն դարձնենք պաշտպանությանը: Ոչինչ դեռ կորած չէ:

Մեր տղաները պայքարելու են մինչև սուլիչ: Մենք պատրաստ ենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»:

Աշոտ Բարսեղյանը նշում է, որ մրցավարը հասկացել է, որ սխալմամբ է 11-մետրանոց նշանակել: Ըստ հայկական թիմի գլխավոր մարզչի՝ մրցավարը բառացիորեն ներողություն չի խնդրել, սակայն ձեռքով ժեստ է արել, որից հասկացվել է, որ նա փոշմանել է:

Աշոտ Բարսեղյանը նշում է, որ թիմը փորձելու է հանգիստ գործել: Առաջնային նպատակը գոլ խփելն է, որը կարող է լինել թե՛ ամենասկզբում, թե՛ 80-րդ րոպեին:

Խոսելով այն մասին, որ հայկական թիմերից Եվրոպա լիգայում ամենամեծ շանսերն ունի  «Գանձասար-Կապանը»՝ Աշոտ Բարսեղյանը նշում է, որ շատ են ցանկանում ուրախացնել ժողովրդին;

«Մեր ղեկավարությունը մեր կողքին է: Մենք ուզում ենք հաջողության հասնել և ուրախացնել բոլորին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս