
«Ինտերը» հրաժարվեց «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել Պերիշիչին

Ինչպես հաղորդում է Football Italia-ը, «Ինտերը» հերթական անգամ մերժեց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կիսապաշտպան Իվան Պերիշիչի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Մանկունյանցիները պատրաստ են եղել կիսապաշտպանի համար վճարել 45 մլն եվրո: Իր հերթին՝ միլանյան ակումբն ուզում է 28-ամյա խորվաթի համար ստանալ 50-55 մլն եվրո:
2016-17թթ. մրցաշրջանում Պերիշիչն «Ինտերի» կազմում անցկացրել է 41 խաղ, խփել է 10 գնդակ և կատարել է 10 փոխանցում: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
«Մանչեսթեր Յունայթեդից» բացի, Պերիշիչի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մյունխենի «Բավարիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը