Բաժիններ՝

«Բարսելոնան» շնորհավորել է Տեր Շտեգենին՝ շփոթելով Գերմանիայի դրոշը

Կոնֆեդերացիաների գավաթում հաղթեց Գերմանիայի հավաքականը: Այս մրցաշարում գերմանացիների հիմնական դարպասապահը Մարկ-Անդրե Տեր Շտեգենն էր:

Հաղթանակի կապակցությամբ կատալոնական  «Բարսելոնան» շնորհավորել է իր դարպասապահին:

Սակայն կատալոնական ակումբի պաշտոնական էջերում սխալ է տեղի ունեցել, և Գերմանիայի դրոշի փոխարեն՝ դրվել է Բելգիայի դրոշը:

Չնայած այս վրիպակը րոպեների ընթացքում ուղղվել է, գերմանական լրատվամիջոցներն անմիջապես նկատել են այն և պահպանել նկարները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31