Բաժիններ՝

«Լիվերպուլը» Ֆիլիպե Կոուտինիոյի համար ՊՍԺ-ից պահանջում է 100 մլն եվրո

«Կարմիրները» պատրաստ չեն կոպեկներով բաց թողնել իրենց առաջատարին:

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Փարիզցիներն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Կոուտինիոյի նկատմամբ և պատրաստ են բանակցություններ վարել նրա հետ:

Ինչպես հաղորդում է Telefoot-ը, «Լիվերպուլը» չի ցանկանում բաժանվել բրազիլացուց, բայց կգնա զիջումների, եթե նրա համար վճարեն 100 մլն եվրո:

Ավելի վաղ Կոուտինիոյով հետաքրքրվում էր «Բարսելոնան»: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարել կատալոնացիների հետ:

2016-17թթ. մրցաշրջանում Ֆիլիպեն «Լիվերպուլի» կազմում անցկացրած 36 խաղերում դարձել է 14 գոլի և 9 փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը Կոուտինիոյին գնահատում է 445 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս