Բաժիններ՝

Օբամեյանգը դարձել է «Միլանի» տրանսֆերային նպատակը

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում, «Միլանը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով, ֆուտբոլիստը հանդիսանում է «Միլանի» տրանսֆերային նպատակը:

«Ռոսոներները» գտնում են, որ «Բորուսիայի» և անձամբ 28-ամյա ֆուտբոլիստի պահանջները չափազանցված են: Դրա հետ կապված՝ իտալական ակումբում կփորձեն պարզել՝ կարելի՞ է արդյոք իջեցնել և տրանսֆերի արժեքը և Օբամեյանգի աշխատավարձը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբամեյանգը կրող է շարունակել կարիերան Չինաստանի առաջնությունում, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել «Տիանցզին Ցյուանցզյանը»: Օբամեյանգի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Նախորդ մրցաշրջանում Գաբոնցին դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ Բունդեսլիգայի 32 խաղերում դառնալով 31 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31