
Ուեյն Ռունին մինչև այս շաբաթվա վերջ անվճար կտեղափոխվի «Էվերթոն»

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին չի ընդգրկվել թիմի կազմի մեջ, որը մեկնում է Ամերիկա: Ըստ աղբյուրի տվյալների՝ դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ 31-ամյա հարձակվողը պայմանագիր կստորագրի «Էվերթոնի» հետ: Ռունին կտեղափոխվի «Էվերթոն» անվճար, բայց նրանք կշարունակեն վճարել ֆուտբոլիստին մեծ աշխատավարձ՝ շաբաթական մոտ 250 հազար ֆունտի չափով:
Ուեյնն առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է «Էվերթոնում», իսկ 2002 թվականից սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում: 2004 թվականին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ հանդես է գալիս մինչ օրս: Ռունիի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը, և նա ունի ևս մեկ տարի ավելացնելու օպցիա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը